Վրացական ազգային արժույթը՝ լարին, եվրոյի և դոլարի նկատմամբ արժեզրկվել է։ Փետրվարի 14-ի պաշտոնական փոխարժեքով, որն ուժի մեջ կլինի վաղը՝ փետրվարի 15-ին, ազգային տարադրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,81 թեթրիով։ Ըստ այդմ, պաշտոնական փոխարժեքով վաղը 1 ԱՄՆ դոլարը կարժենա 2,9687 լարի։
Լարին եվրոյի նկատմամբ նույնպես արժեզրկվել է։ 1 եվրոյի արժեքը փետրվարի 15-ին պաշտոնական փոխարժեքով կկազմի 3,3594 լարի։ Ըստ այդմ՝ եվրոյի նկատմամբ լարին արժեզրկվել է 0,28 թեթրիով։