
Լարին կարող է էլ ավելի արժեզրկվել, եթե չկարգավորվի իրավիճակը։ Այս մասին PalitraNews-ի եթերում հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիան:
Նրա խոսքով լարիի արժեզրկման հիմնական գործոնը Ռուսաստանի հետ կոնֆլիկտային իրավիճակի թեժացումն ու զբոսաշրջիկների թվի կտրուկ կրճատումն է:
«Այն քայլերը, որոնք այժմ անում է կառավարությունը, միայն աչքերին փոշի փչել է նշանակում: Կարճ ժամանակահատվածում ոչ մի քայլ չի կարող փոխհատուցել այն վնասը, որը մենք տեսանք»,- հայտարարել է Քոբուլիան:
Նրա խոսքով վտանգ կա, որ Վրաստանը կկորցնի շուրջ միլիոն ու կես ռուսաստանցի զբոսաշրջիկ, ով ունակ է բաձր վճարել:
«Ռուսաստանից անցած տարի միլիոն ու կես զբոսաշրջիկ է եկել Վրաստան, հիմնականում այն խավի ներկայացուցիչները էին, որ ունակ էին վճարել միջինից բարձր: Հայաստանից ու Ադրբեջանից ժամանած զբոսաշրջիկները ունակ չեն բարձր վճարելու: Այսպիսով, մենք կկորցնենք Ռուսաստանից ավելի քան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ: Ոչ մի կառավարություն չի կարող փոխհատուցել այդ վնասը: Հատկապես այս կառավարությունը չի կարող: Նրանք երբեք չեն կարողանա դա անել», — ասել է Քոբուլիան: