
Վրացական լարին շարունակում է արժևորվել:
Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.7343 լարիով։
Համակարգում առևտուրը սկսվել է 2.7600 փոխարժեքով:
Հուլիսի 29-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.7652 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8299 լարի։