Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեի հայտարարությամբ, վերջին ժամանակահատվածում ազգային արժույթի կտրուկ տատանումները հնարավոր է ազդեն հունիս ամսվա և տնտեսական աճի վրա:
Նրա խոսքով ամեն անգամ երկրի ֆինանսական հատվածում զարգացող իրադարձությունները որևէ կերպ ազդում են տնտեսական աճի վրա, սակայն յուրաքանչյուր ամիս վիճակագրական ծառայությունը չի կարող վերլուծություն անել, ուստի ամբողջական պատկերը պարզ կլինի եռամսյակի ընթացքում: