Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, լարիի փոխարժեքի կայունացման համար երկրի կենտրոնական բանկը կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի:
Նրա խոսքով դոլարի համեմատ լարիի արժեզրկման պատճառը միայն Ռուսաստանի կողմից սահմանված տուրիստական էմբարգոն չէ:
«Լարիի փոխարժեքը խնդիր է ներկայացնում բոլորի համար: Հետևաբար, երբ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին, կայունացման միտումներ նկատվեց, սակայն այսօր այլ իրավիճակ ունենք: Անշուշտ, կենտրոնական բանկը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ հանրությանը ներկայացնելով այդ ուղղությամբ մշակած ծրագիրը»,- հայտարարել է Կալաձեն՝ հավելելով, որ դոլարի համեմատ լարիի անկման պատճառը մի շարք տարբեր գործոններ են:
Կենտրոնական բանկի տվյալներով, դոլարի համեմատ լարիի պաշտոնական փոխարժեքը կազմում է 2,89: