Մինչև ընթացիկ տարեվերջ և հաջորդ տարի լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ կլինի միջինը 2,7-ի սահմաններում: Այս մասին գրված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի ընթացիկ տնտեսական միտումների գնահատման փաստաթղթում։
Ըստ տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերին լարին դոլարի նկատմամբ փոքր-ինչ արժեզրկվել է, թեև տարեսկզբի համեմատ կայուն է։ Չնայած բարդ աշխարհաքաղաքական համատեքստին, լարիի կայունությունը պայմանավորված է ուժեղ հիմնարար գործոններով, ինչպիսիք են արտարժույթի ներհոսքերը, բարձր տնտեսական աճը և կայուն հարկաբյուջետային պարամետրերը:
2023 թվականի սեպտեմբերին Վրաստանի տնտեսությունն աճել է 5,1 տոկոսով, ինչը համահունչ է Galt&Taggart-ի ակնկալիքներին։ Ըստ այդմ, մնում է սպասել, որ 2023 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումը կլինի 6,8 տոկոսի մակարդակում, իսկ 2024 թվականին՝ 5,0 տոկոսի մակարդակում։