Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի ամրապնդման պատճառներից մեկը նշում է արտարժութային ներհոսքի աճը։
Գոցիրիձեի խոսքով, իրավիճակը տագնապալի է, երբ լարին ամրապնդվում է դոլարի նկատմամբ, թեև երկրում տարեկան գնաճը (հունվարին) հասել է 13,9%-ի։
«Լարիի ամրապնդման երկրորդը պատճառը՝ ազգային բանկը երկար տարիների ճնշումներից հետո կրճատել է իր վերաֆինանսավորման վարկերը և այսօրվա 3 մլրդ լարիից դրանց ծավալը կազմում է 1,6 մլրդ լարի։ Այսինքն Վրաստանի ազգային բանկը խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։ Մենք տեսնում ենք, որ թանկացումների պատճառով գնաճից տուժում է ինչպես լարին, այնպես էլ դոլարը»,- ասել է Գոցիրիձեն։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին ֆինանսական Bloomberg համակարգում առևտուրը սկսվել է լարիի փոխարժեքի ամրապնդմամբ։ Փոխարժեքը բացվել է 2,9148 լարիով և վերջին մի քանի ժամում ամրապնդվել է 0,5 թեթրիով, ինչի արդյունքում՝ ժամը 14:20-ի դրությամբ մեկ դոլարը համակարգում վաճառվում է 2,9100 լարիով։