
Լարիի արժեզրկումը շարունակվում է: Երկրի առևտրային բանկերում 1 դոլարի արժեքը կազմում է 3 լարի: Բլումբերգի առևտրայի տերմինալում լարիի փոխարժեքը շարունակում է աճել: Այս պահի դրությամբ Բլումբերգում 1 դոլարը վաճառվում է 2,9513 լարիով:
Վրաստանի ազգային բանկի էջում այս պահի դրությամբ մեկ դոլարի փոխարժեքը կազմում է 2,9346 լարի: