
«Լարիի արժեզրկումը պետք չէ դիտարկել միայն դոլարի նկատմամբ, քանի որ մեր առևտրային արժույթը միայն դոլարը չէ»,- այս մասին հայտարարել է իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ պատասխանելով լարիի արժեզրկման վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով, Կենտրոնական բանկն ակտիվորեն զբաղվում է տարադրամի արժեզրկումը կանխելու հարցով:
«Ես կարծում եմ, որ ԿԲ-ն ճիշտ միջոցներ է ձեռնարկում: Արժեզրկումը պետք չէ դիտարկել միայն դոլարի նկատմամբ: ԿԲ-ն, ի դեպ, մի քանի օր առաջ հրապարակել է, որ լարին 9 տոկոսով ամրապնդել է իր դիրքերը: Ես այդ հարցով մասնագետ չեմ, որպեսզի բացատրություններ տանեմ, սակայն պետք չէ իշխանություններին ու կենտրոնական բանկին անգործության մեջ մեղադրել»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Վերջում նախկին վարչապետը հավելել է, որ լարիի արժեզրկման վրա արտաքին գործոններն են ազդում: Փոխանցում է interpressnews-ը: