
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցերիձեն լարիի արժեզրկման մեղավոր է համարում կառավարությանն ու կենտրոնական բանկին։
Ընդդիմադիր գործիչը նշում է, որ կառավարությունն իր անխոհեմ գործողություններով է արժեզրկել լարին։
Հիշեցնենք՝ վերջին օրերին ազգային տարադրամը ռեկորդային արագությամբ արժեզրկվում է, իսկ տարադրամի փոխանակման կետերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացում է նկատվում: