
Վրստանի Լանչխութիի մունիցիպալիտետում առատ ձյան պատճառով իրավիճակը բարդ է, InterpressNews-ին հայտնել է Լանչխութիի քաղաքապետ Ալեքսանդրե Սարիշվիլին։
Ըստ Լանչխութիի քաղաքապետի՝ հնարավոր է բնակչության տարհանման անհրաժեշտություն առաջանա: Քաղաքապետի խոսքով, մոտ 40 տուն է փլուզվել։
«Ինտենսիվ ձյան հետևանքով իրավիճակը Լանչխութի մունիցիպալիտետում ծանր է, դեռ անդադար ձյուն է տեղում։ Մենք արդեն մոբիլիզացրել ենք լրացուցիչ տեխնիկա և այժմ շարժվում ենք տարբեր ուղղություններով՝ մարդկանց հնարավորինս տարհանելու կամ բնակչության համար ճանապարհներ բացելու համար: Էլեկտրաէներգիա չի մատակարարվում մի քանի վարչական միավորների, այդ թվում՝ Չոչխաթի, Ղրմաղելեի, Ացանա վարչական միավորներին», — նշել է Սարիշվիլին։
Նրա խոսքով, արդեն տարհանել են բնակչության որոշակի հատվածին. մի մասը տեղավորվել է հյուրանոցներում, մի մասն էլ հարազատների մոտ. «Չնայած տուժել են բնակելի շենքերը, սակայն տուժածների մասին դեռ տեղեկություն չունենք»:
Հիշեցնենք, որ Վրաստանի այս շրջաններում վերջին օրերին առատ ձյուն է տեղում, եղանակային կանխատեսումները կբարելավվեն փետրվարի 26-ից հետո: