
Վրաստանում ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտերը չեղարկվում են: Մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը տրված ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտերը կչեղարկվեն 2024 թվականի հուլիսի 1-ից։
Պետական ծառայությունների զարգացման գործակալության փոխանցմամբ՝ մարտի 15-ից ընթանում է նույնականացման քարտերն էլեկտրոնային նույնականացման քարտերով (ID քարտ) անվճար փոխարինելու գործընթացը։
Ըստ տեղեկության՝ լամինացված նույնականացման քարտերն էլեկտրոնային նույնականացման քարտերով (ID քարտ) անվճար փոխարինելու առավելությունից մինչ այժմ օգտվել է 105 հազար 131 քաղաքացի:
Ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտն էլեկտրոնային նույնականացման քարտով (ID քարտ) անվճար փոխարինելու համար պետք է դիմել Արդարադատության տուն, Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային գրասենյակներ և Արդարադատության շարժական տներ։