
2017 թվականին Վրաստանի «Լավագույն ուսուցիչ» մրցանակի դափնեկիր, Չիբաթի գյուղի դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցիչ Լադո Աբխազավան 2019 թվականի «Ուսուցիչների համաշխարհային մրցանակի» լավագույն 10 ուսուցիչների թվում է: Եզրափակիչ անցած մասնակիցների անունները հայտարարել է հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը:
«Երբ ես փոքր էի, բազում հերոսներ կային, որոնց ուզում էի նմանվել: Սակայն, հիմա կարող եմ վստահ ասել, որ իրական հերոսներն ուսուցիչներն են` նրանք փոխում են աշխարհը»,- հայտարարել է Ջեքմանը: