71 տարեկան հասակում կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:
Ժորա Սնխչյանը ծնվել է 1951թվականի հունվարի 5-ին Նինոծմինդայի մունիցիպալտետի Ջիգրաշեն գյուղում: 1967-ին գերազանցությամբ ավարտել է Բոգդանովկայի միջնակարգ դպրոցը, իսկ 1973-ին Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության ֆակուլտետը:
Ժորա Սնխչյանը իր ստեղծագործական գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 1976 թվականին ընտրվել է Բոգդանովկայի շրջանի երկրորդ քարտուղար, իսկ 1997-ին` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: 1997 թվականից մինչ այժմ ղեկավարում է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը:
Ժորա Սնխչյանը բազմաթիվ ստեղծագործությունների, բանաստեղծությունների և 3 ժողովածուների հեղինակ է: Վրաստանի և Հայաստանի կողմից արժանացել է մեդալների և պարգևների:
«Ալիք մեդիան» իր խորին ցավակցությունն է հայտնում մշակութային գործչի ընտանիքին։