
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկնաբանել է իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Վերջինս նշել է՝ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն:
Կվիրիկաշվիլին Առաջին ալիքին տված հարցազրույցում ողջունել է նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի վերադարձը քաղաքականություն:
«Ես կունենամ իմ հանրային դիրքորոշումը շատ հարցերի հետ կապված, սակայն չեմ պատրաստվում ներգրավվել քաղաքականության մեջ: Պատճառը պարզ է՝ ես եղել եմ վարչապետ, իմ գործունեության ընթացքում շատ որոշումներ եմ կայացրել, իսկ այդ որոշումները բխել են երկրի շահերից»,- ասել է Կվիրիկաշվիլին: