Վրաստանի ԲՈՒՀ-երի համար մշակվել է ուղեցույց, որտեղ նշված է, որ համալսարաններում թերմոսքրինինգն ու դիմակներ կրելը պարտադիր պայման է լինելու:
Համալսարաններում կլինի նաև մեկուսացման սենյակ, որտեղ կտեղափոխվի ցանկացած անձ, որ որևէ նախանշաննր կունենա:
Միաժամանակ, կկարգավորվի ուսանողների թույլտրելի քանակը լսարաններում:
Լսարանների բաշխումը, դասախոսությունների գրաֆիկը պետք է սահմանվի համալսարանի կողմից: Իսկ ուսանողների միջև պետք է ապահովվի 1 մետր հեռավորություն:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող սննդի օբյեկտներում նույնպես սահմանափակումներ կկիրառվեն․ մեկ սեղանի մոտ թույլատրելի է տեղավորել առավելագույնը 6 ուսանողի:
Կախված համալսարանների որոշումներից՝ տեսական կուրսերը հնարավոր կինի անցկացնել հեռավար ռեժիմով, հեռավար կսովորեն նաև ինքնամեկուսացած, կամ կարանտինում գտնվող ուսանողները: