Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինը մրցույթ է հայտարարել 12 գյուղերում ճանապարհների և կամուրջների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։
Քաղաքապետարանը նախատեսում է 153 հազար 966 լարիով գնել տեղական նշանակության մայրուղիների և կամուրջների շինարարական-վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման ծառայությունները։
Մրցույթ է հայտարարվել հետևյալ նախագծերի համար.
- Սադխլո գյուղի և Խոժոռնի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում, ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլն 200 հազար լարի է,
- Սադախլո գյուղում գոյություն ունեցող կամրջի վերականգնում, ծրագրի նախահաշվային արժեքը 150 հազար լարի է,
- Ամբարովկա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 450 հազար լարի է,
- Դամիա-Գեորարխի գյուղի հանրակրթական դպրոցի մուտքի ճանապարհի ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 350 հազար լարի է,
- Շուլավերի գյուղի, այսպես կոչված Մ.Տ.Ս բնակավայրի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 700 հազար լարի է,
- Մեծամուլա գյուղ տանող մուտքի ճանապարհի ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 400 հազար լարի է,
- Ծերեթելի գյուղի նոր բնակավայրի ճանապարհի ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 650 հազար լարի է,
- Սաիմերլո գյուղի փողոցների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 400 հազար լարի է,
- Դիոկնիսի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում (ընդհանուր 2 փուլ), ծրագրի նախահաշվային արժեքը 850 հազար լարի է,
- Քութլիարի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 500 հազար լարի է,
- Լեժբադինի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում, ծրագրի նախահաշվային արժեքը 500 հազար լարի է։
Մառնեուլիի մունիցիպալիտետի կողմից 12 գյուղերում ճանապարհների և կամուրջների կառուցման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան հոկտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել իրենց մրցութային առաջարկները։