
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան 2022-2023 թվականների A սերիայի վերջին տուրի հանդիպումից առաջ արժանացել է մրցաշրջանի լավագույն խաղացող մրցանակին։
Նշենք, որ Կվարացխելիան անցած ամառ է տեղափոխվել «Նապոլի» թիմ և առաջին մրցաշրջանում դարձել առաջատարներից։
Կվարացխելիան առաջնության 33 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշրջանի լավագույն պաշտպանի մրցանակը տրվել է Կիմ Մին Ջեին, իսկ լավագույն ռմբարկուն Վիկտոր Օսիմենին է։