Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է 2018 թվականին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների վրա։
Գործող օրենքով պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցն իրավունք չունի վճարումներ փոխանցել մասնավոր հաշվի կամ կանխիկացնել գումարային միջոցները, սակայն, ինչպես լրատվամիջոցներին պարզաբանել է Էկոնոմիկայի նախարարության կենսաթոշակային բարեփոխումների վարչության պետ Գիորգի Գուրգենիձեն աշխատանքներ են տարվում այս տեսակի սահմանափակումները մինչև 2025 թվականը վերացնելու ուղղությամբ։
Արդեն պատրաստ է օրինագիծը, որը նախատեսում է տարբեր հարկային արտոնություններ՝ երկրում մասնավոր կենսաթոշակային սխեմաների զարգացմանը նպաստելու նպատակով։
«Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն կամավոր գումար տրամադրել թոշակային ֆոնդին, իհարկե, կարող են, սակայն այս փուլում աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավոր լինի ստանալ պետական պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ուղարկված գումարը կամ գումարի մի մասը», — ասել է Գիորգի Գուրգենիձեն։