Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) վրաստանյան կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել: Հետազոտությունն իրականացվել է մինչև հունիսի 20-21-ի դեպքերը:
IRI հետազոտության համաձայն, հարցին, եթե այս շաբաթ անցկացվեն ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեք, հարցվածները բաժանվել են հետևյալ կերպ.
«Վրացական երազանք — դեմոկրատական Վրաստան» — 26 %
«Միացյալ ազգային շարժում / Միացյալ ընդդիմություն» — 22 %
«Եվրոպական Վրաստան — Ազատ դեմոկրատներ» — 7 %
«Հայրենասերների դաշինք» — 5 %
«Լեյբորիստական կուսակցություն» — 5 %
«Քաղաքացիական շարժում» — 2 %
«Դեմոկրատական շարժում — միացյալ Վրաստան» — 2 %
«Կառույցների շարժում» — 2 %
«Գիրչի» — 1 %
Այլ — 1 %
Ոչ մեկին — 6 %