2016 թվականի մայիս ամսին Վրաստանի քաղաքական կուսակցությունները նվիրատվություների տեսքով 1 մլն 957.899 հազար լարի գումար են ստացել:
Ինչպես հայտնել են «Ինտերպրեսնյուզ»-ին` կուսակցությունների ֆինանսական մոնիտորինգի ծառայությունից, նվիրատվության տեսքով առավելագույն գումարը` 1.370.745 լարի է կազմել, որը ստացել է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը:
Եկրորդ տեղում է Պաատա Բուրչուլաձեի` «Պետությունը ժողովրդի համար» շարժումը, որը նախորդ ամիս ստացել է 266.407 լարի, մինչդեռ 113.064 լարիով երրորդ հորիզոնականում է «Վրաց հայրենասերների ալյանսը»:
Նշվածից մնացած գումարը բաշխվել է մյուս կուսակցությունների միջեւ հետեւյալ կերպ ՝ «Գիրչի» կուսակցություն 81.295 լարի, «Միացյալ ազգային շարժում»` 54.049 լարի, «Ազատ դեմոկրատներ»` 28.000 լարի, «Միություն երջանիկ Վրաստանի համար»` 26.732 լարի, «Մեր հայրենիք» կուսակցություն` 11.000 լարի, «Վրաստանը հանուն խաղաղության»` 2.360 լարի, «Ազատ Վրաստան»` 2.065 լարի, Վրաստանի Հանրապետական կուսակցություն` 1.060 լարի, «Ձախւերի ալյանս»` 1.000 եւ Վրաստանի պահպանողական կուսակցությունը ստացել է ընդամենը 120 լարի: