Կուսակցությունների նախընտրական վարկանիշը. Edison Research

Հասարակական կարծիքը հարցումներով պարզող Edison Research կազմակերպության տվյալներով, եթե վաղը Վրաստանում կայանային խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների ընդամենը 32,4 տոկոսը կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա արբանյակ հանդիսացող հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժը» շարժման օգտին:

Նույն հարցման համաձայն, հարցվածների 17,3 տոկոսը կքվեարկեր ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» և ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունների օգտին:

Հարցման արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Վրացական երազանք»/«Ժողովրդի ուժը» – 32,4 տոկոս,
  2. «Միասնություն՝ «Միացյալ ազգային շարժում»/«Ռազմավարություն Աղմաշենեբելի»» – 17,3 տոկոս,
  3. «Ուժեղ Վրաստան՝ «Լելո»,/«Ժողովրդի համար»/Ազատության հրապարակ»» – 12,8 տոկոս,
  4. «Վրաստանի համար» – 11,2% տոկոս,
  5. «Կոալիցիա փոփոխությունների համար՝ «Ախալի»/«Գիրչի»/«Դրոա»» – 9,9 տոկոս,
  6. «Գիրչի՝ Իագո Խվիչիա» – 5,2 տոկոս,
  7. Լեյբորիստական ​​կուսակցություն – 3,3 տոկոս,
  8. «Հայրենասերների դաշինք և «Ալտ-ինֆո» – 2,6 տոկոս,
  9. «Քաղաքացիներ» – 2,2 տոկոս,
  10. «Եվրոպական Վրաստան» – 1,9 տոկոս,
  11. «Արդարության համար՝ Էկա Բեսելիա» – 0,9 տոկոս,
  12. Այլ կուսակցություններ – 0,4 տոկոս։

Հարցվածների ընդամենը 29 տոկոսն է կարծում, որ «Վրացական երազանքն» արժանի է վերընտրվելու, իսկ 71 տոկոսի կարծիքով` ժամանակն է հնարավորություն տալու մեկ այլ կուսակցության։

Հարցման շրջանակում Վրաստանում բնակվող 18 և ավելի բարձր տարիքի ընտրելու իրավունք ունեցող 1000 մարդ հարցվել է պատահական սկզբունքով` դեմ առ դեմ հարցման մեթոդով։

Հարցման սխալի սահմանը Վրաստանի ողջ տարածքի համար +/- 2,5 տոկոս է` վստահության 95 տոկոս սահմանում։ Հարցումներն անցկացվել են հուլիսի 11-24-ն ընկած ժամանակահատվածում։

Նախագահին անհամեմատ ավելի են համակրում վարչապետից. հարցում