Կուսակցությունները կստորագրեն «Վրացական խարտիան»

Քաղաքական կուսակցություններն այսօր կստորագրեն Վրաստանի նախագահի ներկայացրած «Վրացական խարտիան»։

Ստորագրման գործընթացը տեղի կունենա Օրբելիանի պալատում։

Արդեն հայտնի է, որ փաստաթուղթը պատրաստվում են ստորագրել մեծ թվով ընդդիմադիր կուսակցություններ, չնայած կան նաև կուսակցություններ, որոնք հարցեր ունեն դրա վերաբերյալ և այս փուլում չեն պատրաստվում ստորագրել։ Երկմտողներից է նաև «Գիրչի» կուսակցությունը, որի ղեկավարներից մեկը՝ Իագո Խվիչիան, ասել է, որ փաստաթղթի հետ կապված անհրաժեշտ են խորհրդակցություններ նախագահի հետ։

«Վրացական խարտիան», որը գործողությունների ծրագիր է, նախագահը ներկայացրել է մայիսի 26-ին` քաղաքական կուսակցություններին առաջարկելով համախմբվել դրա շուրջ։ Բացի այդ, Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «Վրացական խարտիայի» շուրջ համաձայնությունը չի պահանջում և չի ենթադրում ոչ միասնական ցուցակ, ոչ էլ` անհրաժեշտ միավորումների որևէ այլ ձև։

https://www.aliq.ge/naxagahn-ehntruthyunneric-araj-hamaxmbum-e-kusakcuthyunnerin/