
Մենք երախտապարտ ենք աջակցության համար և ուրախությամբ շարունակում ենք շարժվել դեպի Եվրամիության լիիրավ անդամակցություն, X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին աջակցության համար։
«Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանին և խորհուրդ է տալիս Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
Մենք երախտապարտ ենք աջակցության համար և ուրախությամբ կշարունակենք շարժվել դեպի Եվրամիության լիիրավ անդամակցություն»,- գրել է վարչապետը։
Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց:
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական ստացավ