
Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Բաթումիում տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։
Վաշաձեի պարզաբանմամբ, նոր իշխանությունը, որ կլինի բազմակուսակցական և կոալիցիոն, զարգացնելու է գիտությունը, ոչ թե մարիխուանայի մշակմամբ տնտեսությունը:
Նրա խոսքով, կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը կկրկնապատկվի: Նախագահի թեկնածուն նաև նշել է, որ դպրոցի ուսուցիչների աշխատավարձը կհասնի մինչև 1000 լարիի:
«Շատ անկեղծ զրույց ունեցանք։ Նրանք, ովքեր ասում են, թե Վրաստանի երիտասարդությունը պասիվ է, նրանց անձնականից ու ժամանցից բացի այլ բան չի հետաքրքրում, պարզապես չեն ճանաչում երիտասարդությանը: Միայն ուզում եմ խնդրել, որ այսպես շարունակեն, մասնակցեն ընտրություններին, քանի որ այս ընտրություններին առաջին հերթին երիտասարդների ճակատագիրն է որոշվում»,- Վաշաձեի խոսքերն է մեջբերում Rustavi2-ը: