Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնի համար մի քանի թեկնածություն է քննարկվում և որոշումը շատ շուտով հայտնի կդառնա:
«Կոնկրետ անուններ չեմ նշի, քանի որ սա վարչապետի իրավունքն է: Քննարկվում է մի քանի թեկնածություն, որոշումը խորհրդատվությունների ճանապարհով շատ շուտով կընդունվի»,- հայտարարել է Թալակվաձեն:
Նրա խոսքով, նախարարի կաբինետի փոփոխությունը վարչապետի իրավունքն է, սակայն հարցի վերաբերյալ խորհրդատվություններ են ընթանում «Վրացական երազանքում»: