Վրաստանում սովորող հայ ուսանողների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվան ուղղված։
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է։
ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան
Իլյա պետական համալսարան
Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան
Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
Կովկասյան համալսարան
Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան
«Մեր նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավարտեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստեն հայության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը»,- նշված է հիմնարկության տարածած հաղորդագրության մեջ։
Ջավախահայ ուսանողների համար ստեղծվել է առանձին հարթակ, որի միջոցով ԱՌՑԱՆՑ կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին։
Հարցերի դեպքում կարող եք կապվել ՀԿՀ Ջավախքի գրասենյակի հետ։