Եվրոպական միության աջակցությամբ CENN հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Երիտասարդ մասնագետների կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար։
Հասարակական կազմակերպության փոխանցած տեղեկության համաձայն՝ երիտասարդ մասնագետների ծրագրի նպատակն է աջակցել շրջաններում ապրող երիտասարդների մասնագիտական զարգացմանը և նրանց վերապատրաստմամբ նպաստել Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանը։
Տեղեկության համաձայն՝ ծրագրի շրջանակներում կընտրվեն 10 երիտասարդներ, ովքեր հնարավորություն կունենան 1 ամիս աշխատել Վրաստանի քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպություններում, ապա ստանալ դրամաշնորհային ֆինանսավորում և իրականացնել իրենց գաղափարները Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տեղական կազմակերպությունների հետ համատեղ։
Ծրագրին կարող են մասնակցել Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում բնակվող 18-30 տարեկան երիտասարդները, ովքեր հետաքրքրված են քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներով ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական մակարդակներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել հղումով։
Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն դիմումի ձևը հետևյալ հղումով https://forms.gle/TqW2Pjc7rzYnHw9ZA։ Հայտերի ընդունման վերջնաժակետն է հոկտեմբերի 1-ը։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության հզորացում հանուն ներառական կանաչ հետկովիդային վերականգնման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CENN-ի կողմից՝ Խորհրդատվության և ուսուցման կենտրոնի (CTC), Քվեմո Քարթլի Մեդիա և «Առաջին եվրոպացի» կազմակերպությունների հետ համատեղ։