«Հայ Կրթական Հիմնարկությունը» հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2020-2021 թթ. նոր ուսումնական տարվա համար՝ Ջավախքի ուսանողների համար:
Ջավախքի ուսանողները, ովքեր սովորում են ցանկում առկա որևէ մասնագիտությամբ՝ https://aef.am/Universities.pdf, կարող են մասնակցել մրցույթին: Դիմում-հայտերը ընդունվելու են էլեկտրոնային տարբերակով` https://aef.am/#/form:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` (առավելագույնը` 600.000 ՀՀ դրամ) խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել 2020 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (առկա համակարգում) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ։
Դիմում-հայտը հասանելի կլինի մարտի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: