
Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը ընդլայնում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցների ապահովման ծրագիրը:
Նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, 2019 թվականի հունվարի 1-ից պետությունը կֆինանսավորի կրծքագեղձի քաղցկեղի բուժման «Հերցեպտին» դեղամիջոցի ձեռքբերման 80 տոկոսը նաև չորրորդ կարգի հիվանդների դեպքում:
Նրա խոսքով, դեղամիջոցի հիմնականում պետպատվերով (80%) ձեռքբերումը մինչև այսօր վերաբերում էր առաջին, երկրորդ և երրորդ կարգի հիվանդներին: