
Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին և հայ համաքաղաքացիներին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է քրիստոնեական մեծագույն տոները՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Սուրբ Ծնունդը քրիստոնեական տոն է, որը փոխեց աշխարհը: Ըստ Նոր Կտակարանի՝ Տիրոջ Աստվածահայտնությունը կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ։
Կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, հայ համաքաղաքացիներին տոների առթիվ և մաղթում հաջողություններ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ շնորհավորել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: