
Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմի հայազգի քաղաքացիներին Սուրբ Ծննդյան, Ավետման և Աստվածահայտնության տոնի առթիվ:
«Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցին նշում է ամենամեծ քրիստոնեական տոները՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդը, Ավետման արարողությունը և Աստվածահայտնությունը: Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վրաստանի Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմի հայ քաղաքացիներին այս հիանալի տոների առթիվ և մաղթում հաջողություններ», — ասված է գործակալության հայտարարության մեջ: