Կրոնի հարցերով գործակալության շնորհավորանքը Վիրահայոց թեմին

Վրաստանի կրոնի հարցերով պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցուն և Վիրահայոց թեմին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է քրիստոնեական մեծագույն տոները՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Սուրբ Ծնունդը քրիստոնեական տոն է, որը փոխեց աշխարհը: Ըստ Նոր Կտակարանի՝ Տիրոջ Աստվածահայտնությունը կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ։

Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, ազգությամբ հայ համաքաղաքացիներին տոների առթիվ և մաղթում հաջողություններ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Երեկ՝ հունվարի 5-ին, Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ` ազդարարելով Սուրբ Ծննդի տոնը ու ծխականներին։