Միքայել Շախդինարյանը՝ Միկոն, կրկնակի փոքրամասնություն է Վրաստանում` հայ է ու, միևնույն ժամանակ, սեռական այլ կողմնորոշում ունի։ Իլիայի համալսարանի ազատ գիտությունների ֆակուլտետի շրջանավարտ երիտասարդը փայլուն տիրապետում է պետական լեզվին, իրեն լիովին ինտեգրված է համարում: ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Tbilisi Pride կազմակերպության համահիմնադիրներից Միկոն, պաշտպանում է մարգինալ խմբերի իրավունքներն ու պատրաստ է օգնել յուրաքանչյուրին։
Այսուհանդերձ, Վրաստանի որոշ հանրային խմբեր տարբեր պատճառներով թիրախ են դարձնում նրան` վիրավորելով ինչպես ազգությամբ հայ լինելու, այնպես էլ ոչ ավանդական հագուկապի համար: Միկոն հատկապես հուլիսի 5-ի իրադարձություններից ու ոստիկանության անգործությունից, պետական ինստիտուտների կողմից բռնությունը խրախուսող հայտարարություններից հետո իրեն անվտանգ չի զգում:
Նյութն ամբողջությամբ ստորև՝
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։