Այսօր՝ հուլիսի 11-ին, Վրաստան-Հայաստան սահմանի մոտ ժամը 09:10-ին 4.7 (ML) մագնիտուդ և ժամը 09:18-ին՝ 3.1 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Նշենք, որ առաջին երկրաշարժը գրանցվել էր այսօր՝ ժամը 07:36-ին, վրաց-հայկական սահմանին՝ Դմանիսի քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտակայքում 4.8 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։