
Այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 10:39-ին երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստան-Ադրբեջան սահմանին՝ ադրբեջանական կողմում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.0 (ML) մագնիտուդ:
Առաջինը տեղի էր ունեցել այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 03:48-ին, ուժգնությունը կազմել էր 4.3 (ML) մագնիտուդ:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։