
Դեպի Կրիայի լիճ տանող ճոպանուղին անհետաձգելի տեխնիկանան աշխատանքների պատճառով հուլիսի 18-ից կդադարի սպասարկել ուղևորներին: Այս մասին հայտարարություն է տարածել Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:
«Անցկացված ստուգումների արդյունքում, նախատեսվել է ամբողջությամբ փոխել ճոպանուղին: Ուղևորների անվտանգ տեղափոխման նպատակով, ճոպանուղիով տեղափոխվելը կդադարի մինչև աշխատանքների ավարտը: Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը ներողություն է խնդրում անհարմարության համար»,- ասվում է հայտարարությունում:
Հատկանշական է, որ Կրիայի Լիճ տանող ճոպանուղին պաշտոնապես բացվեց 2016 թվականին: Նորոգման համար ծախսվել էր ավելի քան 1 մլն լարի: