
10 կրակոց է եղել քիչ առաջ` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա:
Անհայտ անձն ավտոմեքենայից կրակել է շենքի այն հատվածին, որտեղ Նիկա Մելիայի լուսանկարն է փակցված: Հիշեցնենք` կուսակցության առաջնորդը ձերբակալվել է փետրվարի 23-ին ու գտնվում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:
Միջադեպի ժամանակ գրասենյակում կուսակցության ներկայացուցիչներից են եղել, անվտանգության աշխատակիցներ ու շենքի պահպանմամբ զբաղվող անձնակազմը:
Ականատեսներն ասում են` կրակոցները հնչել են սպիտակ «Տոյոտա Քամրի» մեքենայից: 10 անգամ կրակելուց հետո մեքենան հեռացել է անհայտ ուղղությամբ:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել. Կրակոցներն ամենայն հավանականությամբ հրազենային զենքից են արձակված: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` ՔՕ-ի 187 և 236 հոդվածներով` ուրիշի ունեցվածքի վնասելը, հրազենային զենքի ապօրինի ձեռք բերումն և կրելը: