
Վրաստանի Աջարիայի մարզի Քոբուլեթի քաղաքում՝ կենտրոնին մոտ, կրակոցներ են եղել, հայտնում է batumelebi.ge-ին:
Առկա տեղեկության համաձայն, մեկ անձի ուղղությամբ կրակել են ատրճանակից, թեև, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Քոբուլեթիի քաղաքապետարանից հայտնում են, որ կրակոցներն իսկապես եղել են, սակայն այլ տեղեկություններ չունեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության համաձայն, հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը վերաբերում է ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելուն, պահելուն ու օգտագործելուն։