Կրակոցներ Աբխազիայի «խորհրդարան»-ում. մեկ զոհ և մեկ վիրավոր

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է ընդդիմադիր Կան Կվարչիան։

AMRA-life Telegram ալիքը գրել է, որ «խորհրդարանում» այդ պահին քննարկում էին «Մայնինգի մասին օրենքի նախագիծը» (կրիպտոարժույթների մայնինգ — հեղ.):

«Հանդիպման ժամանակ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան վիճել են, ինչի հետևանքով Ադգուրը հանել է ատրճանակը և կրակել Կվարչիայի վրա: Մահացած Վախթանգ Գոլանցիան փորձել է հանդարտեցնել նրանց», — գրում է AMRA-life-ը:

Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Նախնական տվյալներով ենթադրյալ հանցագործը փախել է դեպքի վայրից: