
Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի մունիցիպալիտետում օդաճնշիչ ատրճանակի կրակոցից անչափահաս է վիրավորվել:
Ըստ տեղեկությունների՝ նրա վիճակը ծանր է, տեղափոխում են Թբիլիսի։ Ականատեսների խոսքով, մանկահասակ երեխաները զենքի հետ խաղացել են, և նրանցից մեկը պատահաբար կրակել է մյուս երեխայի աչքին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննությունն է սկսվել Քրեական օրենսգրքի 124-րդ հոդվածով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր կամ նվազ ծանր վնաս պատճառելը։