Ուկրաինայի պատերազմից 3 տարի անց. Թբիլիսիում երթ կանցկացվի

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սանձազերծելու 3-րդ տարելիցին` այսօր՝ փետրվարի 24-ին, Թբիլիսիում հաջակցություն Ուկրաինայի երթ կանցկացվի:

Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 24-ի ժամը 19:00-ին երթի մասնակիցները կհավաքվեն Ուկրաինայի դեսպանատան մոտ, հարգանքի տուրք կմատուցեն հերոսաբար մարտնչող երկրին և այս պատերազմում զոհված վրացի մարտիկներին, որից հետ կշարժվեն դեպի Ռուսթավելիի պողոտա։

«2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության զորքերը ներխուժեցին Ուկրաինա։ Սկսվեց լայնածավալ պատերազմ։ Ամբողջ աշխարհը կարծում էր, որ Կիևը 3 օրից կտապալվի, բայց նա դեռ ամուր կանգնած է այսօր՝ պատերազմի սկզբից 3 տարի անց։
Մեզ կարող եք միանալ նաև 20:30-ին Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ», — գրել են կազմակերպիչները:

Ռուսական բանակի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից անցել է երեք տարի։ Պատերազմը խլել է տասնյակ հազարավոր ուկրաինացիների կյանքեր, կան միլիոնավոր տեղահանվածներ։

Ըստ ՄԱԿ-ի փաստաթղթային տվյալների՝ Ուկրաինայում վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 12 հազար 600 խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 29 հազարը վիրավորվել։ Իրականում զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ Ռուսաստանի օկուպացրած տարածքներում զոհերի ու վիրավորների մասին տվյալներ չկան։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանի հետ եռամյա պատերազմի ընթացքում ավելի քան 46 հազար ուկրաինացի մարտիկ է զոհվել։

Ռուսաստանը վերջին անգամ պաշտոնապես հայտարարել է 2022 թվականի սեպտեմբերին, որ Ուկրաինայում սպանվել է մինչև 6000 ռուս զինվոր։ Վերջին երեք տարում զոհված 95 հազար 26 ռուս զինվորականների ինքնությունը պարզել են BBC-ի ռուսական ծառայությունը և «Մեդիազոնա» հրատարակությունը՝ հիմնվելով հանրային աղբյուրների վրա։