2023 թվականին Վրաստանում գնաճը նախորդ տարվա համեմատ նվազել է։ 2024 թվականի դեկտեմբերին սպառողական գների տարեկան աճը կազմել է 1.9 տոկոս։ Դեկտեմբերյան գնաճի վրա զգալի ներդրում են ունեցել հյուրընկալության ոլորտի գները՝ աճելով 7,7 տոկոսով։ Գների նվազում է նկատվել մի շարք ոլորտներում․ ամենաշատը նվազել են կապի գները՝ 12,7 տոկոսով։ Այդ ֆոնին Կենտրոնական բանկը (ԿԲ) իր վերջին որոշմամբ պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսի մակարդակում։
Տարածաշրջանում Հայաստանն աչքի է ընկել գների դինամիկայի առումով։ Անցած տարվա դեկտեմբերին սպառողական գների տարեկան աճը կազմել է 1,5 տոկոս։ Ամենաբարձր աճը՝ 7,8 տոկոս, գրանցվել է կրթության ոլորտում, իսկ հագուստի գների 2,6 տոկոս նվազում է գրանցվել։ Հայաստանի ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության մեղմացումը սկսել է 2023 թվականին։ Վերջին որոշմամբ` վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է մինչև 7 տոկոս:
Ադրբեջանում գնաճն արագացել է։ 2024 թվականի դեկտեմբերին սպառողական գների տարեկան աճը կազմել է 4.9 տոկոս։ Նոյեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 4,4 տոկոս։ Նախորդ ժամանակաշրջաններում Ադրբեջանը տարածաշրջանում բնութագրվել է համեմատաբար բարձր գնաճով։ Այդուհանդերձ, Ադրբեջանի ԿԲ-ն ձեռնպահ մնաց քաղաքականության խստացումից։ Դեկտեմբերին ընդունված որոշման մեջ տոկոսադրույքը պահպանվել է 7,25 տոկոս մակարդակում:
Վերլուծությունը` Gnomon Wise վերլուծական կենտրոնի։