
Կովկասում նոր դարաշրջան է սկսվում, շնորհավորում եմ մեր բարեկամներ հայերին ու ադրբեջանցիներին ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ. Այս մասին թվիթերյան իր էջում հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այսպես նա արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանա-հայկական հակամարտության մասին համաձայնագրի ստորագրմանը:
«Շնորհակալություն եմ հատնում ֆասիլիտատորներին: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն: Միասին համագործակցության նոր փուլ ենք մտնում»,- գրում է Վրաստանի նախագահը: