Այսօր՝ փետրվարի 8-ին, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 105-ամյակը:
«Շնորհավորում ենք բոլոր համալսարանականներին Մայր բուհի տարեդարձի կապակցությամբ: Սերնդափոխությունը մեծ փորձ է հավաքում, մեզ հզորացնում և մղում դեպի նորարարություններ», — նշված է բուհի տարածած շնորհավորական ուղերձում:
Թբիլիսիի պետական համալսարանը կովկասյան տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է։ Հիմնադրվել է 1918 թվականին վրացի պատմաբան Իվանե Ջավախիշվիլիի և նրա հետևորդների ջանքերով։ Համալսարանը տեղակայված է Վրացական Գիմնազիայի շենքում, որը կառուցվել է 1899-1906 թվականներին Սիմոն Կիդիաշվիլիի կողմից։