Կովկասյան տարածաշրջանի առաջին համալսարանը` Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն այսօր նշում է 104-ամյակը։ Այն բացվել է 1918 թվականի փետրվարի 8-ին՝ Դավիթ Շինարարի հիշատակի օրը։
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորել է Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) հիմնադրման 104-ամյակի կապակցությամբ։
«Թբիլիսիի պետական համալսարանն իր հիմնադրման օրից ի վեր անչափ մեծ դեր է ունեցել մեր երկրի զարգացման գործում՝ այն ունի կարևորագույն առաքելություն ոչ միայն գիտության զարգացման, այլև սերունդների դաստիարակության և այս հողի վրա հասարակության ձևավորման համար»,- իր շնորհավորական ուղերձում նշել է նախարարը։
Թբիլիսիի պետական համալսարանը Վրաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ Այն բացվել է 1918 թվականի հունվարի 26-ին (նոր տոմարով` փետրվարի 8-ին), իսկ 1989 թվականից այն կրում է հիմնադիրներից մեկի՝ Իվանե Ջավախիշվիլու անունը։