Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Վրաստանի Անկախության օրը՝ մայիսի 26-ին, հրավիրել է Վրաստան։ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել օգնել, որ Կովկասն ազատվի ռուսական ազդեցությունից։
Այս տեղեկությունը հայտնել է ֆրանսիական La Tribune թերթը։
Վրաստանի նախագահն ասել է, որ միայն Վրաստանի ճակատագիրը չի վտանգված։ Ըստ նրա` Կովկասը պետք է մեկընդմիշտ ազատվի խորհրդային լծից ու ռուսական ազդեցությունից։
Հարցազրույցի նախաբանում թերթը գրում է, որ Վրաստանի նախագահն, ում դերն ավելի պատվաբեր է, դատապարտում է կառավարության ընդունած «օտարկրյա ազդեցության մասին» օրենքը և բռնած ավտորիտար ուղին. իշխող ուժ, որը ղեկավարում է Բիձինա Իվանիշվիլին (կուսակցության հիմնադիր, պատվավոր նախագահ- հեղ.)։
Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին ասել է նաև, որ ռուսական օրենքը Վրաստանի կառավարության բռնած հակաարևմտյան ուղու խորհրդանիշն է։ Իշխող կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլին, փաստացի, ապրիլի 29-ի իր ելրույթում պատերազմ է հայտարարել Արևմուտքին։
«Այստեղ ոչ ոք չի ցանկանում առճակատում Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա շատ կարևոր է Եվրոպայի ապագայի և նրա անվտանգության համար։ Այստեղ՝ Սև ծովի եզրին, որը էներգետիկ և տրանսպորտային-տարանցիկ գոտի է, աբսուրդ է, որ Ֆրանսիան ներկայացված չէ»,- ասել է Զուրաբիշվիլին։