
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է խիստ պատժամիջոցները՝ գիշերային արգելված ժամերին դրսում տեղաշարժվողների և կովիդով պայմանավորված այլ արգելքների պահանջներին չենթարկվող քաղաքացիների նկատմամբ:
Նախորդ գիշերվա ընթացքում տուգանվել է 863 մարդ․ 784 -ը տուգանվել է 20 լարիով (մոտ 6 դոլար)՝ դիմակ կրելու պահանջն անտեսելու համար: 79 մարդ տուգանվել է կարանտինի կարգը խախտելու համար: Նրանց շարքում նաև «պարետային ժամը» (Վրաստանում 21:00-05:00-ն դրսում տեղաշարժն արգելվում է) խախտողներ կան: Այս դեպքում տուգանքը 2000 լարի է՝ մոտ 600 դոլար: