
Վրաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Կոսովոյից մարզիկներն ու պատվիրակության մյուս անդամները Վրաստանի սահմանը կհատեն առանց մուտքի արտոնագրի։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից մարտի 15-ին ստորագրած որոշման մեջ ասվում է՝ սա չի նշանակում, որ Վրաստանը ճանաչում է Կոսովոյի անկախությունը։
Նախկին հարավսլավական Կոսովոն 2008-ին միակողմանիորեն անկախություն է հռչակել, որը ճանաչել է աշխարհի ավելի քան 100 պետություն։ Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ Կոսովոն երկրի անբաժանելի մասն է։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ապրիլի 3-13-ը կանցկացվի Բաթումի քաղաքում: