
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգման և վիզային ռեժիմի հեշտացման, ապա չեղարկման հարցերը շտապ պետք է լուծվեն»,- ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ այս մասին «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
«Գոյություն ունեն գործնական խնդիրներ, որոնց, մեր կարծիքով, պետք է շտապ լուծում տրվեն: Դրանք են Ռուսաստանի կողմից վիզային ընթացակարգերի պարզեցումը և հետագա վերացումը, ավիաչվերթների վերականգնումը, որոշ ապրանքների մատակարարման սակագնային սահմանափակումները: Մենք ունենք հատուկ օրակարգ, որի ընթացքում քննարկումները ընթանում են տարբեր ձևաչափերով և մակարդակներով», — հայտարարել է Կոսաչովը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 3-ին «Դեմոկրատական շարժում — Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր անցկացրել ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ: Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել Բուրջանաձեի այցի վերաբերյալ: